Հեյ, մարդիկ
Բոլորը, ով հասկանում է հայերեն բառակույտերը
Որոշեցի այսօր գրել իմ անունից կամ ուղղակի առանց փոքր կամ մե՜ծ դետալներ հորինելու, պատկերացումներս աշխատեցնելու, կերպարներ ու նոր ցնդած անուններ հորինելու..
Կուզեի էս փոստից հետո լիքը երկխոսություններ սկսվեին, ուղղակի: Կարծիքներ բախվեին, հետո ժպտալով կարծիքները բաժանվեին ու գնային տներով ու մի բաժակ թեյն էլ առանց համտեսվելու տխուր կմնար սեղանին դրված: Մյուս օրը իրան կթափեին, որ նոր, "ջահել" թեյ լցնեն:
Շեմայից չթեղվենք ;)
Ինչ-որ խառնիխուռն վիճակներ են: Մի քանի ժամում մի քանի լրիվ տարբեր միջավայրերում հայտնվել, տարբեր թեմաներ, տարբեր ժպիտներ, տարբեր երգեր, տարբեր պահվածք ու էս ամենը ինձ դուր է գալիս: Դիտորդի դերում շատ անգամ կարծես մեկը համոզի հենց այս պահին վերկենամ ու մի գժություն էլ ես անեմ, բայց դա չնայվի որպես հենց գժությունն, որովհետև տվյալ միջավայրում դա միանգամայն նորմալ երևույթ է:
Հետաքրքիր է հետևել մեկի հայացքին, երբ ժպտալուն, շարժուձևին, խառնվելու կամ շփոթվելու պահերին, հետո գտնել նրանից շատ տարբերվող մեկին, ում արարքներին նա հետաքրքրությամբ է նայում, ուրախանում: Տեսնես ինչ կլինի այդ մեկի հետ մի տարի հետո? Երբ գրեթե ամեն օր տեսնի այդ միջավայրը: Կփոխվի չէ, կդառնա նրանց նման: Ոնց որ ես: Ու կասի ինչ լավ է, որ էստեղ ընկա, այլ ոչ թե մի ուրիշ տեղ, ոնց որ ես եմ ասում հիմա :))
Բարձրության, մթության ու էն ամենա-ամենա երգերի ու մարդկանց հետ հասկացա, որ կամաց հավաքում եմ մի պուճուր ազատ կյանքին բարև ասելու "Բարև"- ի "արևը": Մեծատառը վերջում կլինի :P
Էտ ամենի հետ, անսովոր մաքրության ու նոր բանի շունչ եմ զգում: Կամաց մոտենում է ու մնում, նստվածք թողնում, գունային հավես երանգներ թողնում ու զարմացնում բոլորին: Ու հարց է տալիս ինձ իմ մոտիկ ընկերներից մեկը.
-Հաս, իրոք ամեն ինչ լավա կամ կարողա՞ էլի մակկոֆե ես խմել -Ամենևին ոչ, ուղղակի հիշել եմ, որ պուճուր ժամանկ թռչում էի շենքերի, դոմիկների ու ազատ տարածքների վրայով, այդ ամենն իմն էր, ես կարող էի թռչել: Հետո թևերս փակվեցին, էլ չէի կարողանում թռչել: Հիմա կամաց վերհիշում եմ ու սկսում բարձրանալ, սկսում զգալ թարմությունը, ազատությունը կամ ուղղակի էն սովորական կյանք ասվածը:
Էսքանը կարդալուց հետո, կասեք ինչի էր էս երեխեն ուզում քննարկում կամ երկխոսություն լինի, չէ?
Ուզում էի հիշեք ձեր առաջին թռիչքը, կամ առհասարակ կարողանում եք թռչել, զգալ էն ամենը ինչից խոսեցի :Ճ հետաքրքիր է ուղղակի, մենակ իմ համար է էս ամենը հաճելի ու ախր չափից շատ հավես:
Հա, ու մի բան էլ
Ովքեր առաջին անգամ են այս տիրույթում գտնվում, ասեմ դուք ձեր մկնիկի հարվածով ընկել եք իմ բլոգ, որտեղ ինչ զիբիլ ասես կգտնեք