Ըհն, էլի ես
Բարև~ , ինչպես կասեր Արմինե Հայրապետյանը (անպայման նրա երանգով), ընթերցողիկներ և ընթերցողներ
Այսօր սևը կարմիրով լցնելու ժամանակ հասկացա, որ ասելով "Ամառ~, ինչու ես դու այսքան արագ վազում, որ չեմ հասցնում մի երկու օր կողքովդ քայլել" իրականում վախենում եմ ասել, որ "Այ ամառ ջան, ես ուղղակի սիրուն ձևերով գիտակից կամ անգիտակից, արդեն հավասարման նշան է հայտնվել, ձգտում եմ սպանել ժամանակս լիքը մարդոտ տեղերում: Դե էնտեղ ավելի հեշտ է պլանավորել և իրականացնել ժամանակի սպանության մութ ծրագիրը: Շատ մարդիկ, շատ դեմքեր ու ինձ պուճուր զգալու տեղեր:
Ինչ մի փիլիսոփայում եմ,, կներեք, մի պահ փորձեցի ինձ մեծի տեղ դնել, չստացվեց
Մի տեղից մյուսը, փնտրելով նույնը
Էլի նույն եղանակը
Էլի նույն էն երգը, որ չսիրվեց էդպես էլ
Էլի նույն տողերով վերնաշապիկը, որ սպասում է մի սև գրիչով այլանդակվի
Էլի նույն սպասում
Էլի նույն խաչմերուկը, որ էլի տարբեր կողմեր ձգվելու հետ միաժամանակ փակումա բոլոր 4 ճանապարհները
Խաբել խաբել այնպես խաբել, որ դու էլ չհասկանաս ինչ ես անում
Ու էլի էն խաչմերուկը ու էլի նայում եմ եսիմ ուր, եսիմ որտեղից
Ու փախչում եմ եսիմ ուր, եսիմ որտեղից