Քեզ վանող միակ առարկան հայելին է..
Դու ներսից հեղափոխում ես բոլորին, նույնիսկ դիմացովդ քայլող սև կատուին, իսկ ինքը մեկա սևա ու դու էսա փորձանքի կհանդիպես, որովհետև ինքը սևա: ( I am Hasmik)
Դու "կլեչատվի" վերնաշապիկ ունես, դու դեմք ես, այնինչ քո ներսում ծորացող ձանձրույթա մենակ
Դու ռոք ես լսում,, դու ռոք ես լսու՞մ, դու դեմք ես, այնինչ էտ շուխուրը մեկ-մեկ ստիպումա քեզ 100 դրամանոցը վարորդին շպրտես ու քեզնից գոհ դուրս գաս երթուղայինից, իսկ ականջակալներիցդ հոսումա հարվածներից դուրս եկող ձայնային ալիքը ու կորում:
Դու խելոք երեխա ես, ոչ մեկին բան չես ասում, բայց ներսդ մի բան էն չի, չէ՞
Ընկնում ես էլի մուգ կապույտ դանդաղ ծորացող ներկի մեջ ու զգում ես որ ձեռքերդ կապված են ներկի պինդ թելերով:
Դու էնտեղ ամեն ինչ էիր կամ ոչինչ:
Քո մտքերը էնտեղ ամեն ինչ են կամ ոչինչ: Բայց մենակ մտքերը...
Գործողություներդ դանդաղ, մուգ կապույտ ծորացող ներկից էլ դանդաղ են:
Դու մի օր ուզեցիր քեզ տեսնել փողոցում քայլող ու քեզ լավ ծանոթ միշտ կարմիր սովետական կոշիկներ հագնող կնոջ աչքերով...
Դու չէիր գտնում քեզ ժամեր շարունակ: Ձեռքերդ բռնող ներկի թելիկները գլուխդ ուղղեցին մի փակ տարածքի. աչքերը անիմաստ արտահայտություն էին ստացել, մեկ-մեկ փոխվում էին տանջված որբուկի աչքերի, հայացքը ուղղված էր իրականում գոյություն չունեցող ուղղությամբ, ոտքերը առաջ էին գնում անհավասար, թույլ, որ քիչ էր մնում կանգնած տեղում ավելի շատ շարժում կտեսնեիր այնտեղ, ձեռքերը խաչվում էին, ընկնում, բարձրանում անկանոն մազերը ավելի խառնշտորում... Դու չհավատացիր, չուզեցիր ընկալել բոլորի կողմից վերջին ատյանի ճշմարտություն դարձած քեզ: Դու չուզեցիր հավատալ, որ դու քո գագաթին ապրող հեղափոխական հոգով և գործողությամբ երիտասարդը չես, որ դու փակ ես կարմիր սովետական կոշիիկներով կնոջ համար, ինքը քեզ գուցե ատում է, որ ամեն անգամ չես բարևում՝ ուղիղ աչքերի փոքրիկ սև կլորիկներին նայելով: Դու քո ցնդած վախերի աշխարհից էիր..