.. Աչքերը բացում է, փոշմանում երազում դանդաղ քայլող մեկին մենակ թողնելու համար ու
նորից փակում աչքերը՝ ետ ճանապարհի հույսով: Ախ, չստացվեց, ուրիշ երազ ընկնելը այդքան էլ հաճելի չէր: Այնտեղ նրան էին սպասում Մոխրակույտը ու Մռայլակը, որոնց հանդիպելը երևի վերջին ցանկությունը կլիներ նրա ցուցակում: Զարթուցիչը դեռ կես ժամ առաջ էր նոր օրվա բացվելու մասին հայտարարել, բայց անգամ այդ հաճելի երաժշտությունը չէր համոզել մահճակալից հեռանալ ու անցնել ստանդարտ օրերի գործողություններին: Ամենածանրը քնից արթնացող մարմնին մահճակալից անջատելն է:
Ահա այսպես էին սկսվում Նինայի վերջին մի քանի ամիսների գիտակից օրերը: Ինչու՞ գիտակից: Որովհետև երբեմն օրերը այնքան անկարևոր ընթացք էին ստանում, որ մեկ-մեկ անջատվում էր զուտ "հասկանալ" կոճակը:
նորից փակում աչքերը՝ ետ ճանապարհի հույսով: Ախ, չստացվեց, ուրիշ երազ ընկնելը այդքան էլ հաճելի չէր: Այնտեղ նրան էին սպասում Մոխրակույտը ու Մռայլակը, որոնց հանդիպելը երևի վերջին ցանկությունը կլիներ նրա ցուցակում: Զարթուցիչը դեռ կես ժամ առաջ էր նոր օրվա բացվելու մասին հայտարարել, բայց անգամ այդ հաճելի երաժշտությունը չէր համոզել մահճակալից հեռանալ ու անցնել ստանդարտ օրերի գործողություններին: Ամենածանրը քնից արթնացող մարմնին մահճակալից անջատելն է:
Կարոտել է իր վախերին, կարոտել է, որովհետև դրանք լիքն էին գույներով՝ թեկուզ տեղ-տեղ ընդհատվող, բայց վառ ու հիշվող:
Նինան է...Կանգնել է Ուրախ Ավտոբուսի դիմաց ու խոսում է (բարձրաձայն, բայց կտրատվող ձայնով).
...Կարմիրը արյունը չէ: Տեսնես ինչ կլիներ, եթե աշխարհում հակուղղված կամ համուղղված իրար համար մարդիկ ամեն օր միևնույն գույնով լցնեին իրենց արտաքինը: Դե պուճուր ժամանակ էլ էինք մտածում, որ եթե մեր սիրած էակիկը նույն գույնն է հագել այդ օրը, ինչ մենք, ուրեմն էստեղ մի բան կա: Լավ, թեկուզ դա չլիներ: Լիներ այնպես, որ նրանք զուգահեռ գործողություններ անեին: Օրինակ մեկը իր երազանքների ամփոփումը այդ օրվա համար ավարտեր, իսկ մյուսը դեռ նոր սկսեր, բայց իրականում այդ երազանքները համընկնեին, կամ գուցե նման լինեին մեծ մասով: Զուգահեռներից մեկը որոշել է այդ օրը չենթարկվել անհասկանալիից ծնված կանոններին ու աշխատանքի կամ դասի գնալ մի ուրիշ ճանապարհով, որը գուցե այդպես էլ չտանի վերջնակետին: Մյուսը նույնպես փոխում է ճանապարհը, բայց հակառակ ուղղությամբ: Ուղղակի զուգահեռ ուղիղները չեն հատվում: Ու նրանք կհատվեն, եթե մեկը իր սովորական հունով գնա, իսկ մյուսը՝ փորձի ազատվել անհասկանալիի կանոններից:
Մեկը այսօր կարմիրով է լցված, մյուսը՝ կանաչով: Կարմիր-կանաչ? չէ՜, փոխեցինք նարնջագույն և բաց կանաչ կամ էլ չգիտեմ: Ուրախ, մի բան էլ դու ասա դե: Հա, իրոք, դու չես խոսում, մենակ ժպտում ես, դե ով էլ չի ժպտա, երբ անընդհատ երիտասարդներ են իր շուրջը պտտվում ու նույնիսկ իրենց տրամադրության ու երազանքների մի քանի կտորը հանձնում նրա ենթակայությանը: Երաժշտությունը հոսում է, իսկ ես դեռ կանգնած եմ: Երևի հիմա նա էլ կանգնած է զուգահեռ փողոցում ու խոսում է տաք բլիթներ վաճառող սպիտակահեր, թմբլիկ կնոջ հետ: Ուրա՜խ, խոսքով ընկար, ինձ էլ ուշացրիր պարապմունքից: Կբարևես նրան, մի քանի րոպե հետո այստեղով կանցնի...