Թաց մտքերի մեջ պլստալով՝ հազիվ հասնում եմ առավոտին:
Ատում եմ քեզ ժամացույց, ինչու՞ ես միշտ ճշմարտությունն ասում:
Ժամերը գնացին, ես դեռ արթուն եմ:
Քնել՝ դեռ չի նշանակում աչքերը փակել ու որոշ ժամանակ հետո բացել: Դողը՝ դեռ չի նշանակում վախ:
Երբ մտածում էի, որ հնարավոր է մանկության բացթողումները լրացնել բառերի, կիսատ-պռատ մարդկանց միջոցով, ամեն ինչ միջոց էր, տարբերակ նպատակիս հասնելու համար: Ես ընդամենը ուզում էի ջնջել այդ պատկերները հիշողությունիցս:
Ընկել եմ, չեմ ուզում կանգնել: Այստեղ տաք է, բայց նեղում է: Թեթև ձեռքը կօգնի... Այն գտնելու ամեն հնարավորություն գրավիչ է թվում:
Ուզում էի գրել, թե ինչպես այսօր երթուղայինում ժպտաց փոքրիկ կարմրաթուշ աղջնակը, որին ամբողջ ընթացքում ջանասիրաբար փորձում էի ուրախացնել, սառը դեմքի վրա ուրախության նշույլ պատկերել: Եվ ահա, ստացվեց, նա ծիծիաղեց, երբ անհաջող կերպով փորձում էի խաղալիքների խանութում տեսած զվարճալի կոկորդիլոսի ձևերն անել: Ես ձախողվեցի, բայց հաղթեցի, որովհետև նա ժպտաց...
Երանի դու էլ էդպես ժպտաս, մի օր, մի թաքուն օր: Այ հիմա մտքումս պտտվող երաժշտության ներքո դանդաղ պարելուց: Ժպտաս, կամ թեթև շարժես դեմքիդ սառը, բայց հալվող արտահայտությունները: Սա ընդամենը գիշերային մտքերից մի հատված էր, որ վերաբերվում է երևակայական կերպարին, որը մի օր իրական կդառնա, կամ էլ արդեն դարձել է..
Ամենօրյա մարդկանց հոսքից զզված, բայց աշխատել շարունակող արդեն հյուծված երթուղայինի վարորդը մոտենում է վերջին կագնառին: Այստեղ պիտի իջնեմ: Անծանոթ քաղաք, տհաճ աղմուկ, մեկ-մեկ սիրելի մարդկային ամբոխեր: Մոտս միայն մինուճար 200-ոցն էր՝ դասի գնալ-գալու համար նախատեսված: Մոտեցա, որ հանձնեմ վարորդին այն, նա ձեռքը արդեն պարզել էր, որ փոքր հարյուր դրամանոցները լցվեն սևացած ափի մեջ: Առաջինը ես էի, բայց իմը հարյուրանոց չէր: Նրա աչքերը հազիվ էին փակվում, մարմնով դող էր անցնում ամեն անգամ, երբ զգում էր խշխշան կոպեկների զրնգոցը, զզվել էր արդեն: Արագ դրեցի դեղնավուն մետաղադրամը ու ձեռքի մյուս անկյունից վերցրեցի փոքրի հարյուրանոցը՝ որպես մանր: Արագ նայեց դեղնավուն մեկին, ապա աչքերով հետևեց իմ ինքնագործունեության ընթացքին: Գլուխս բարձրացրեցի, նա ժպտաց՝ ես էլ պատասխանեցի: Աչքերում առույգություն երևաց, կարծես, թե ազատ էլ էի իրեն մի շատ ծանր գործից: Ես ուրախացա՞ այդ պահին: Շա՜տ: Կծիծաղես, բայց նրա այդ ազատության, մի քանի րոպեն հանգիստ վայելելու զգացումի կեսը ինձ փոխանցվեց այդ մեկ ժպիտով:
Հիմա նորից առատ շոկոլադի, պոպոքի, խմորեղենի կամ մսի առկայություն կա: Նորից բոլորը հիշել են, որ ուտելու սեզոնն է ու պետք է ընտրել ամենագունավորը, սիրունը, համեղը, ընտրել թանկարժեքը ու վայելեն դրա բոլոր հատկանիշները՝ ոչինչ, որ գիշերը լավ չեն քնի՝ ներսում այդ բոլորի անհաշտ լինելու պատճառով:
Կուզեի, որ այդպես չմտածեիք
Կուզեի կտածեիք այն վարորդի նման, որ երևի այն մի ժպիտով ավելի ուրախացավ, քան կուրախանար խոզի բդի համից:
Թեթև քայլերով մոտենում եմ այն վայրին, որ ամենալավ մի երկու քառակուսի մետրն է մտածելու, թե ինչ-որ բան արժես էս հողակույտի վրա ու զգաս բարձրութան համը: Դու-ն փոխվել է, հիմա քերծվածքները նորաձև են: Հիշել եմ հավատարիմ ընկերոջս՝ մոխրագույն ագռավին: Պատմել եմ ձեզ նրա մասին: Ինձ խորհուրդներ էր տալիս, իսկ ես՝ գնում էի տուն ու մոռանում դրանց մասին, որովհետև էլի ձուլվում էի զզվելի մսաղացի մսացուին ու միանում միահամուռ աղման պրոցեսին: Երեկ նա այցելեց, երբ գիշերը մթության մեջ հաշվում էի պատի վրայի ճաքերը: Հա, վերջերս եմ հայտնաբերել մթության մեջ տեսնելուս փաստը:
Դե, իսկ հիմա մտքում շնորհավորիր, որ վերջապես մի բան կարողացա գրել: Իսկ ես էլ թաքուն կընդունեմ շնորհավորանքդ: