Քառակուսի սահմանումներից ու պատասխանի հետ չհամընկնող թվերից հոգնած եկել եմ այստեղ: Ավելի հստակ եմ ինքս իմ հետ, քան.. Ծիծաղս գալիս է մի տարի առաջ արածներիս ու ասածներիս վրա: Ինձ էսպես էլ ասում էին բոլորը, երևի բոլորը գուշակներ են, կամ էլ ես եմ կանխատեսելի, կամ էլ ուղղակի փրփուր դեռահաս աղջիկ:
Կեղտոտ լճի ջուրը այ հիմա ավելի քան մաքուր է, քան ...Հա հա, մաքուր է, որովհետև համեմատելու բան չունեմ: Այն ժամանակվանից ոչինչ չի պահպանվել, միայն սև կոշիկների անհանգիստ ետ ու առաջ քայլերը: Ոչինչ չեմ հիշում, ը՜: Հենց այս "ոչինչ"-ում էլ զգացվեց գիտակցված ստի համը: Ամենապայծառ հիշողությունս անհարմար կարմիր շապիկս է ու ժամացույցի սլաքների ահավոր մեծ արագությունը:
Հիմա միայն խշշոց է՝ մեկ ջրի, մեկ քամուց խառնված տերևների: Ձայնը մեկ-մեկ ընդհատվում է մեքենաների անվադողերի ու ասֆալտի մեջ առաջացած կոնֆլիկտի աղմուկով: Աղմուկը այնքան մեծ էր, որ ձայնային ալիքները կարողանում են այս հաստավիզ խողովակը շարժել: Հա ու որի վրա նստած՝ ինձ թվում է թեթևոտ երկրաշարժ է: Անկեղծ ասած, ուրախանում եմ այդ պահերին, հետո գիտակցում եմ, որ կեղծ տագնապ է ու շարունակում սպիտակը կապույտով լցնել:
Անկանոն իրար գլխի տնկած քարեր, մի քիչ վերւ չշտապող պչրուհի գետը ու..
Ու եթե հիմա մոտենայիր ու հարցնեիր՝ ինչ եմ անում, երևի կպատասխանեի, որ հանցագործը մեկ տարի անց վերադառնում էմ հանցանքի վայր: Այստեղ եմ: Ու ինչպես միշտ դու չէիր հասկանա իմ հիմար փոխաբերական արտահայտությունները ու մի կծու խոսքով հրաժեշտ կտայիր:
Կա մի ուրիշ տարբերակ էլ: Ես կվախենայի խոսել ու աչքերիդ մեծ ու գունավոր շրջանների յուրաքանչյուր կետը մտապահել փորձելով կգնայի: Ու մեկ տարի անց մի հանցանք էլ կգումարեի նախորդների շարքին: Ինձ առաջադրված մեղադրանքները կավելանան այսպիսի հարմար առիթի դեպքում, վերջում էլ կգան 3x4 չափի նկարս կպահանջեն ու վերջնահաշվարկ կանեն