- Արի´: Նստի´ր Կողքս:
Ժպտա´, դա ինձ արդեն հերիք է
- Գիտե ՞ ս,
ես հավատում եմ
- Ու ՞մ: Լավ, կամ ինչի՞ն
- Ամենին: Ես հավատում
եմ իմ արևին, հավատում եմ ժպիտին, հավատում եմ իմ երազներին ու երազանքներին: Քեզ էլ
եմ հավատում` ուրիշ ելք չունեմ:
- Բայց ես վատն եմ:
Ինձ պետք չէ հավատալ: Մի օր ես կգնամ ու դու էլի կգնաս այ այն անկյունը` այն
քո աշխարհը: Ես դա ուղղակի չեմ ուզում: Առանց բացատրությունների, առանց ինչու-ների
ու որովհետև-ների: Ես քեզ չեմ սիրում: Ես քեզ ուղղակի ունեմ իմ ներկայում, ունեցել
եմ ոչ վաղ անցյալում ու պահպանում
եմ, որ ունենամ հեռու ապագայում: Իմ հետ հույսեր չկապես, ապրիր ուղղակի, ապրիր
ազատ` առանց «ինչու»-երի ու «որովհետև»-ների, որոնք դու այդքան շատ ես սիրում
- Ես ազատ եմ: Ու ապրում
եմ, ուղղակի ապրում: Բայց հավատում եմ քեզ, որովհետև ազատ եմ, երբ տեսնում եմ
քեզ, ժպիտդ, երբ դու անկեղծ ես ինքդ քո հետ, երբ կեղծ ու արհեստական չես: Ես զուրկ
եմ այդ
կապանքներից
միայն այդ դեպքերում:
- Էլի «բայց» ու
էլի «որովհետև»
- Ըհն.., - (Լռություն), - Յուրաքանչյուր խոսք պիտի դուրս գա
մեր բերանից ինչու՞ հարցը տալուց ու որովհետև բացատրությունը
ստանալուց հետո:
- Դեռ մարդ չես դարձել,
Փոքրի~կ
- Ի~: Ինչու՞ Իմ տարիքում
մարդիկ արդեն սեփական բիզնեսն են ունենում, ստեղծած են լինում ամուր կամ ոչ այդքան
ամուր ընտանիք ու արդեն ուրախանում են իրենց համով բալիկներով:
- Մարդիկ սովոր են
արարքներ գործել` անգամ իրենք իրենց չտալով այդ ինչու հարցը ու չստանալով որովհետև բացատրությունը:
Նրանք անում են գործը ու հեռանում.,
- Իսկ ամենակարևորը
ու՞մ են թողնում: Ի՞նձ: Լավ, ինչ արած, դրանք էլ կվերցնեմ: Մեկ է, ես հավատում եմ
այդ բացատրության ու հարցերի կարիք չզգացող մարդկանց:
Մի քանի րոպե լռություն
է: Փոքրիկը չի լսում զրուցակցի ծանր շնչառությունը ու խառնվում է
- Հե~յ: Գնացի՞ր: Իսկ, իսկ քո «ինչու՞»-ն ,
իսկ «որովհետև՞»-ը...
Փոքրիկը վերցնում է այդ հարցերի ու բացատրությունների
կույտը ուսերին ու ծանր քայլերով դուրս գալիս այդ հավատով լի սենյակից, որտեղ
սովորաբար հանդիպում էր իր հավատի ու ազատության ընկերոջ հետ: