"Առաջիկա մի քանի օրերին սպասվում են տեղումներ` անձրևների և կարկուտների տեսքով..", - հաղորդեց եղանակի տեսություն վարող ժպադեմ աղջիկը:
Կենտրոնական փողոցի վրա իրար կողք շարված մթերային խանութներից մեկում անգործ
նստած էր խանութի արևածաղիկից անխնա օգտվող վաճառողուհին: Առանց աչքերը հեռուստացույցի էկրանից շեղելու հաստատուն պարբերությամբ "չռթում" էր արևածաղիկի հատիկները, մտնող-գնացողին տալիս էր մի տուփ ծխախոտը կամ էլ մի հատ թթվասեր, մի հատ հաց զույգը ու էլի անցնում իր հիմնական գործին` արևածաղիկի սպառմանը և սերիալախառը լուրերին հետևելը: Դատարկությունը բացատրվում էր մեկ բանով. դուրսը անձրև էր գալիս` իր խշշոցով ու տկտկոցով: Անձրևից ծեծվող փողոցներով մեկ վազում էր, մեկ դանդաղ քայլում ցրտից ու անձրևից սրսռթացնող մի շուն: Թրջվել էր մինչև ոսկորները, ինչ-որ բան անելու անկարողությունից իր կողմից չսիրված կատվի մլավոցներ էր արձակում: Չգիտեր ինչ աներ..
Անձրևի սառը կաթիլները հարվածում էին անընդհատ, խանութի կամ ինչ-որ շենքի ծածկի տակ էր մտնում, բայց էդտեղ էլ մարդիկ էին պատսպարվում: Ոնց կլիներ իրենց հետ մի կենդանի էակ էլ պաշտպանվեր անձրևից: Լույս է տեսնում ու կամաց արագացող քայլերով մոտենում դրան: Խանութներն էին, որոնցից շատերը արդեն փակ էին: Մոտեցավ, առջևի ոտքերը դրեց աստիճանների վրա ու թաց աչքերով երկար ժամանակ նայում էր այդ լուսավոր, տաք, ուտելիքներով ու մսի կտորներով լի աշխարհը, որտեղ չկար այդ չար անձրևը, չկար սառը քամին: Մի քայլ էլ առաջ ու հնարավոր է նա մտնի այդ աշխարհ: Մեկ աստիճան էլ բարձր ու..
- Յա յա յա, եկել, մտել էս խանութս, որ ի՞նչ անես: Գնացիր էստեղից, կեղտոտ շուն, - բարկացած ձայնով ու կտրուկ շարժումներով քշեց շանը արևածաղիկ "չռթող" մեծածավալ կինը:
Նա էլի դրսում էր, էլի անձրևի տակ, որը պիտի շարունակվեր դեռ մի քանի օր էլ ու Աստված գիտի ինչքան գիտի կենդանի կմնա մինչև արևի գալը, թե կսատկի մի էսպիսի օր` ցրտից, սառը անձրևից ու սովից...